Առողջություն 16:27 10/01/2025 Հայաստան

Հայաստանում դպրոցահասակների շրջանում նկատվում է ցածր ֆիիզիկական ակտիվություն, ավելորդ քաշի և ճարպակալման բարձր մակարդակ

Հայաստանում դպրոցականների վարքագծի անհանգստացնող միտումներ կան՝ քաղցրավենիքի, գազավորված ըմպելիքների օգտագործման աճ և ֆիզիկական ակտիվության նվազում: Արական սեռի դպրոցականների շրջանում գրանցվել է ավելորդ քաշի և ճարպակալման բարձր մակարդակ (11, 13 և 15 տարեկանների շրջանում, համապատասխանաբար, 31%, 27% և 25%): Այս մասին նշված է Երևանի պետական բժշկական համալսարանի էջում ներկայացված հրապարակման մեջ։ 

Համաձայն դպրոցահասակ երեխաների առողջության պահպանման վարքագիծ. HBSC հետազոտության հիմնական արդյունքների՝ դպրոցահասակ երեխաների առողջության պահպանման վարքագիծը հանրային առողջության ոլորտում ունի առանցքային նշանակություն, քանի որ հենց այս տարիիքում են ձևավորվում այն սովորույթներն ու կենսակերպը, որոնք ապագայում էական ազդեցություն կարող են ունենալ նրանց առողջության և կյանքի որակի վրա: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, բալանսավորված սննդակարգը և առողջ քաշի պահպանումը առողջ ապրելակերպի հիմքն են և նպաստում առողջության պահպանմանն ու երկարակեցությանը։

Դպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման վարքագծի, դրա վրա տարբեր սոցիալական գործոնների ազդեցության գնահատման նպատակով ԱՀԿ-ի կողմից չորս տարին մեկ, 11, 13 և 15 տարեկան երեխաների շրջանում իրականացվում է «Health behavior in school-aged children» (HBSC) անվան տակ լայնածավալ հետազոտոթյուն։ Վերջին հետազոտությունը տեղի է ունեցել 2021-2022թթ.-ին Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կանադայի 44 երկրում: Իրականացվող հետազոտությունների արդյունքները կարևոր տեղեկություններ են տալիս ոչ միայն երեխաների առողջության ներկա վիճակի մասին, այլև բացահայտում են այն հիմնական միտումները, որոնք կարող են հաշվի առնվել երիտասարդ սերնդի առողջության և բարեկեցության բարելավմանն ուղղված հետագա նպատակային միջամտությունների իրականացման ժամանակ։

ՀՀ-ում «Դպրոցահասակ երեխաների առողջության պահպանման վարքագիծ» ազգային հետազոտությունը իրականացվել էր «Արաբկիր» բժաշկական համալիր Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից: Հետազոտությանը մասնակցել էին 11, 13, 15 տարեկան ավելի քան 4300 երեխա ՀՀ տարբեր շրջաններից:

Ֆիզիկական ակտիվություն

Հետազոտության արդյունքների համաձայն՝ բոլոր տարիքային խմբերում ցածր ֆիզիկական ակտիվություն է գրանցվել՝ աղջիկների 29%-ի և տղաների 25%-ի մոտ։

Չափավոր և ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն /ՉԻՖԱ/ գրանցվել է տղաների 25%-ի և աղջիկների 15%-ի մոտ։ ՉԻՖԱ-ն ներառում է օրական միջինը 60 րոպե ֆիզիկական ակտիվություն, ինչպիսիք են՝ արագ քայլքը, հանգիստ տեմպով հեծանվավազքը, ակտիվ խաղերը, վազքը, աէրոբիկան և սպորտային խաղերը։ Միևնույն ժամանակ, երեխաների 60%-ի մոտ գրանցվել է բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն /ԲԻՖԱ/՝ շաբաթական առնվազն երեք անգամ։

Երկրների մեծամասնությունում, ինչպես նաև բոլոր տարիքային խմբերում, ՉԻՖԱ և ԲԻՖԱ մակարդակները զգալիորեն ավելի ցածր են եղել աղջիկների շրջանում՝ համեմատած տղաների։ Ընդհանուր առմամբ, ՉԻՖԱ և ԲԻՖԱ մակարդակները տարիքի հետ նվազել են։ Տղաների շրջանում ՉԻՖԱ-ն ամենացածր մակարդակը (<15%) գրանցվել է Դանիայում, Իտալիայում և Լիտվայում։

ՉԻՖԱ և, հատկապես, ԲԻՖԱ մակարդակները կախված էին երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական կարգավիճակից։ Բոլոր երկրներում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում երեխաների ՉԻՖԱ և ԲԻՖԱ մակարդակները զգալի ավելի ցածր էին: Վերջինս ընդգծում է սոցիալական անհավասարության ազդեցությունը երեխաների առողջության պահպանման վարքագծի վրա։ Միևնույն ժամանակ, ցածր ֆիզիկական ակտիվությունը կարող է նպաստել քաշի ավելացմանը և դրա հետ կապված առողջական խնդիրների զարգացմանը:

ՀՀ 11 տարեկան աղջիկների և տղաների շրջանում ԲԻՖԱ մակարդակը կազմել է, համապատասխանաբար 24% և 30%։ 13 և 15 տարեկան աղջիկների և տղաների մոտ ցուցանիշի մակարդակը կազմեց 17% և 25%, 11% և 18%: Ընտանիքի ապահովման մակարդակից կախված, ԲԻՖԱ մակարդակները երախաների շրջանում զգալի տարբերվել են։ Ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող ընտանիքների աղջիկների ԲԻՖԱ մակարդակը կազմել է 36%, իսկ բարձր կարգավիճակ ունեցող ընտանիքներում՝ 55%; տղաների մոտ այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար, 67% և 76%։

Սննդային վարքագիծ

Ընդհանուր առմամբ, երեխաների 51%-ը ամեն օր նախաճաշում էր աշխատանքային օրերին։ Զգալի տարբերություններ արձանագրվեցին ըստ երկրների և ըստ սեռի։ Ամենացածրն էր նախաճաշող երեխաների համամասնությունը Հյուսիսային Մակեդոնիայում 15 տարեկան աղջիկների շրջանում (8%), և ամենաբարձրը՝ 11-ամյա տղաների շրջանում Նիդեռլանդներում (86%)։ Ամեն օր նախաճաշող տղաների տեսակարար կշիռը ավելի բարձր էր, աղջիկների համեմատ (համապատասխանաբար, 56% և 46%)։

ՀՀ-ում ամեն օր նախաճաշող դպրոցահասակ երեխաների տեսակարար կշիռը երեք տարիքային խմբերում, ըստ սեռի հետևյալն էր. 11 տարեկանների շրջանում՝ 58% աղջիկներ և 59% տղաներ, 13 տարեկանների շրջանում՝ համապատասխանաբար, 43% և 55%, իսկ 15 տարեկանների շրջանում՝ 36% և 49%։ Ցածր և բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող ընտանիքներում ամեն օր նախաճաշող աղջիկները կազմել են, համապատասխանաբար, 49% և 50%, տղաները՝ 67% և 76%։

Երեխաների կողմից մրգերի, բանջարեղենի, քաղցրավենիքի և գազավորված քաղցր ըմպելիքների ամենօրյա օգտագործման վերաբերյալ տվյալները հաստատում են, որ տարբեր երկրների և տարածաշրջանների միջև առկա են էական տարբերություններ:

Ընդհանուր առմամբ, երկրների մեծամասնությունում երեխաների կողմից մրգերի և բանջարեղենի օգտագործումը եղել է անբավարար։ Դպրոցականների միայն 38%-ն էր ամեն օր օգտագործում միրգ ու բանջարեղեն։ Մրգերի օգտագործումը նվազում էր տարիքի հետ՝ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների շրջանում։ Բոլոր երկրներում աղջիկների շրջանում մրգեր և բանջարեղեն օգտագործողների համամասնությունը ավելի բարձր էր։ Մրգերի և բանջարեղենի ամենօրյա օգտագործման հաճախականությունը կաղված էր ընտանիքների բարեկեցությունից՝ ավելի բարձր ցուցանիշներ էին գրանցվում բարձր եկամուտ ունեցող ընտանիքներում բնակվող երեխաների շրջանում։

Հայաստանում իրականացված հետազոտության արդյունքները վկայում են մեր երեխաների չբալանսավորված սննդակարգի մասին։ Աղջիկների շրջանում 11 տարեկանների միայն 55%-ն է հայտնել, որ ամեն օր մրգեր է օգտագործում: 13 տարեկանում այդ ցուցանիշը բարձրացել է մինչև 57%, իսկ 15 տարեկանում՝ կազմել 56%։ Ինչ վերաբերում է տղաներին, ապա 11 տարեկանների 49%-ը, 13 տարեկանների 54%-ը և 15 տարեկանների 52%-ը հայտնել է ամենօրյա մրգեր օգտագործելու մասին: Ամեն օր բանջարեղեն օգտագործող երեխաների տեսակարար կշիռը եղել է էլ ավելի ցածր: Աղջիկների երեք տարիքային խմբերում այն կազմել է, համապատասխանաբար, 48%, 47% և 54%: Տղաների շրջանում ցուցանիշները կազմել են՝ 41%, 42% և 44%։

ՀՀ-ում, ինչպես և այլ երկրներում, մրգերի և բանջարեղենի ամենօրյա օգտագործման մակարդակը զգալիորեն ցածր է եղել սոցիալ-տնտեսական ցածր կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների շրջանում։ Մասնավորապես, աղջիկների շրջանում մրգերի օգտագործումը կազմել է, համապատասխանաբար, 48% և 63%, իսկ բանջարեղենի՝ 46% և 55%: Տղաների շրջանում մրգերի օգտագործման հաճախականությունը, կախված ընտանիքի կարգավիճակից, կազմել է 45% և 61%, իսկ բանջարեղենի՝ 42% և 52%:

HBSC հետազոտության տվյալների համաձայն, քաղցրավենիքի ամենօրյա օգտագործման միջին ցուցանիշները կազմել են՝ 28% աղջիկների և 23% տղաների շրջանում:

Հայաստանում քաղցրավենիքի օգտագործման մակարդակը 44 երկրների շարքում ամենաբարձրն է, ընդ որում՝ ցուցանիշների մակարդակը տարիքի հետ բարձրանում է: Ուսումնասիրված երեք տարիքային խմբերում արձանագրված տվյալներն են՝ 11 տարեկանների շրջանում քաղցրավենիք ամեն օր օգտագործել է աղջիկների 47%-ը և տղաների 42%-ը, 13 տարեկանների շրջանում՝ համապատասխանաբար, 56% և 49%, իսկ 15 տարեկանների շրջանում՝ 64% և 56%:

Այս տվյալները խիստ մտահոգիչ են, քանի որ քաղցրավենիքի չափազանց մեծ օգտագործումը կարող է ունենալ առողջական լուրջ հետևանքներ՝ ներառյալ ավելորդ քաշի, շաքարային դիաբետի և այլ քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկերի աճ:

Հայաստանում քաղցր գազավորված ըմպելիքների օրական օգտագործման ցուցանիշները նույնպես զգալիորեն գերազանցում են 44 երկրներում արձանագրված միջին արժեքները (աղջիկների շրջանում՝ 14%, տղաների՝ 16%): Մեր երկրում 11 տարեկանների շրջանում նշված ըմպելիքները օրական օգտագործել է աղջիկների 24%-ը և տղաների 26%-ը, 13 տարեկանների դեպքում՝ համապատասխանաբար, 24% և 28%-ը, իսկ 15 տարեկանների շրջանում՝ 22% և 32%-ը:

Ավելորդ քաշ և ճարպակալում

HBSC հետազոտության արդյունքների համաձայն՝ դպրոցահասակ երեխաների ավելի քան մեկ հինգերորդ մասը (22%) դասակարգվել է որպես ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող: Ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը զգալիորեն տատանվում էր երկրների միջև: Տարածվածության առավելագույն տարբերությունը գնարնցվել է 11 տարեկան երեխաների շրջանում. տղաների մոտ ցուցանիշները տատանվել են Նիդերլանդներում 16%-ից մինչև Հյուսիսային Մակեդոնիայում 50%-ը, իսկ աղջիկների դեպքում՝ Ղրղզստանում 10%-ից մինչև Մալթայում 34%-ը:

Ընդհանուր առմամբ, ավելորդ քաշի/ճարպակալման հանդիպման հաճախականությոնը ավելի բարձր էր տղաների շրջանում (27%), աղջիկների համեմատ (17%): Երկրների մեծամասնությունում սեռերի միջև տարբերությունները նկատվում էին բոլոր տարիքային խմբերում: Ավելորդ քաշի/ճարպակալման տարածվածությունը նվազում էր տարիքի հետ՝ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մոտ:

Ապահով ընտանիքներում բնակվող պատանիները ավելի հազվադեպ էին ունենում ավելորդ քաշ և ճարպակալում: Այս օրինաչափությունը դիտարկվել է ավելի քան 50% երկրներում տղաների շրջանում, իսկ աղջիկների շրջանում՝ երկու երրորդում:

Հայաստանում ավելորդ քաշի/ճարպակալման խնդիր ունեցող երեխաների համամասնությունը աղջիկների և տղաների շրջանում երեք տարիքային խմբերում կազմել է հետևյալը. 11 տարեկաններ՝ 17% և 31%, 13 տարեկաններ՝ 15% և 27%, 15 տարեկաններ՝ 12% և 25%: Ավելորդ քաշի/ճարպակալման խնդիր ունեցող երեխաների տեսակարար կշիռը կախված չի եղել ընտանիքի բարեկեցության մակարդակից:

Քաշի պակաս

Պատանիների 5%-ը դասակարգվել է որպես անբավարար քաշ ունեցող, ընդ որում, ցուցանիշները, թե տղաների, թե աղջիկների մոտ, սովորաբար եղել են ամենաբարձրը 11 տարեկանների շրջանում: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել է 13 տարեկան տղաների (10%) և աղջիկների (13%) շրջանում Տաջիկստանում, իսկ ամենացածրը՝ 15 տարեկան աղջիկների շրջանում Մալթայում (1%-ից պակաս): Քաշի պակասի տարածվածությունը նվազում էր տարիքի հետ:

Սոցիալ-տնտեսական տարբերություններ արձանագրվել են աղջիկների և տղաների շրջանում ութ երկրներում, ընդ որում քաշի պակասը ավելի հաճախ էր հանդիպում սոցիալապես ապահով ընտանիքների երեխաների շրջանում:

Քաշի պակասի ցուցանիշներով Հայաստանը առաջին տեղն էր զբաղեցնում 11-ամյա տղաների և աղջիկների շրջանում (համապատասխանաբար, 12% և 10%) և երրորդ տեղը 15-ամյա երեխաների խմբում (համապատասխանաբար, 6% և 7%): 13 տարեկանների խմբում քաշի պակաս ունեցող տղաները և աղջիկները կազմում էին 8% և 7% (6-րդ տեղ): Սոցիալապես ապահով ընտանիքների աղջիկների շրջանում քաշի պակասը նկատվել է 12%-ի դեպքում՝ 9%-ի դիմաց, մինչդեռ տղաների խմբում տարբերությունն աննշան էր:

Ելնելով վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ.

Հայաստանի դպրոցահասակ երեխաների շրջանում գրանցվում է ցածր ֆիիզիկական ակտիվություն, հատկապես աղջիկների մոտ: ֆիզիկական ակտիվությունը նվազում է տարիքի հետ և կախված է ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից:

ՀՀ դպրոցականների շուրջ կեսը, իսկ 15 տարեկանների կեսից ավելին, ամեն օր չի նախաճաշում, անբավարար է նաև նրանց կողմից մրգերի և բանջարեղենի ամենօրյա օգտագործումը: Միաժամանակ, ամենօրյա քաղցրավենիքի օգտագործման հաճախականությամբ Հայաստանը առաջատարն է: Ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների շրջանում զգալիորեն ցածր էր ամենօրյա մրգերի և բանջարեղենի օգտագործման, ինչպես նաև ամենօրյա նախաճաշելու մակարդակը:

ՀՀ արական սեռի դպրոցականների շրջանում գրանցվել է ավելորդ քաշի և ճարպակալման բարձր մակարդակ (11, 13 և 15 տարեկանների շրջանում, համապատասխանաբար, 31%, 27% և 25%):
Քաշի պակասի տարածվածության ցուցանիշները Հայաստանում գերազանցում են երկրների համար հաշվարկված միջին արժեքը, իսկ 11 տարեկան երեխաների ցուցանիշներով մեր երկիրը առաջատարն է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}