Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝ Արփա գետի ափին, Եղեգնաձորի բնակիչ 40-ամյա մի տղամարդ ապօրինի հատել է մեծ քանակությամբ ծառեր:
Համայնքային ոստիկաններն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները ստացված տեղեկությունները համատեղ իրացրին հունվարի 8-ին։ Նշված վայրում նրանք հայտնաբերեցին նոր հատած ուռենու 40 կոճղ:
Ոստիկանության հաղորդմամբ, 40-ամյա տղամարդը հայտնել է, որ նշված ծառերը առանց համապատասխան փաստաթղթի ինքն է հատել դեկտեմբերից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում, իսկ փայտանյութն օգտագործել է որպես վառելիք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում