Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի աճառային կամ ոսկրային հատվածի դեֆեկտ՝ լորձաթաղանթի ընդգրկմամբ։
Բժշկի խոսքով՝ քթի միջնապատի թափածակման պատճառները մի քանիսն են՝
.աուտոիմուն պրոցեսներ,
.սուր ռինոսինուսիտներ,
.տրավմատիկ,
.հետվիրահատական շրջանի սխալ վարում և այլն։
Ախտանշաններն են.
.երբեմն՝ քթից տհաճ հոտի զգացում,
.քթի խոռոչում չոր կեղևների առաջացում,
.կրկնվող քթային արյունահոսություններ,
.առաջային տեղակայման և փոքր չափերի դեպքում՝ սուլող ձայն ներշնչման ժամանակ,
.հետին տեղակայման և մեծ չափերի դեպքում ախտանշանները կարող են բացակայել։
Քրիստինե Հարությունյանը նշում է, որ ախտորոշումը կատարվում է ԼՕՌ բժշկի կողմից՝ քթի խոռոչի մանրակրկիտ զննման ժամանակ։ Հետին տեղակայման պերֆորացիաները կարող են հայտնաբերվել պատահական՝ էնդոսկոպիկ կամ ճառագայթային հետազոտությունների ժամանակ։
Ինչ վերաբերում է բուժմանը, ապա մասնագետի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է հետվիրահատական շրջանում կանոնավոր հսկվել վիրաբույժի կողմից, արյունահոսության, թարախահոսության դեպքում, տրավմաներից հետո անպայման այցելել բժշկի։
Քրիստինե Հարությունյանը շեշտում է, որ ժամանակակից վիրաբուժական մեթոդները թույլ են տալիս լուծել նախկինում անլուծելի թվացող խնդիրը՝ եթե բուժառուն ժամանակին է դիմում բժշկին։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան