Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու վերաբերյալ։
«Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Հունվարի 8-ին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարել էր. «Մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային ընթացակարգերի պարզեցում, այնպես էլ բեռների ապահովության հավելյալ մեխանիզմներ»։
«Հայկական կողմի առաջարկը, որի որոշ մանրամասներ արդեն հայտնի են, վերաբերում է Զանգեզուրի միջանցքով ապրանքների տեղափոխման համար պարզեցված մաքսային և սահմանային ռեժիմի ներդրմանը։ Սա նշանակում է, որ փոխադրվող ապրանքների մասին տեղեկատվությունը կողմերի միջև նախապես կփոխանցվի էլեկտրոնային համակարգի միջոցով, որը կապահովի դրանց անխոչընդոտ տեղափոխումը»,-գրել է «Հաքքին.ազ»-ը։
Ստացվում է՝ հայկական կողմի առաջարկը ենթադրում է, որ ադրբեջանական բեռները դեպի Նախիջևան ստուգման չեն ենթարկվելու, անցնելու են անարգել՝ առանց ֆիզիկական ստուգման, դրանց պարունակության մասին տեղեկացելու է էլեկտրոնային եղանակով:
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյան. Մեր առաջարկին ադրբեջանական կողմի արձագանքը դրական էր, ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան չկա
- Փաշինյանն արձագանքեց Ալիևին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում