ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դպրոցում կատարում է ստուգում, որտեղ միակ թերությունը լինում է այն, որ խոհարարը սահմանված կարգով ներկայացրել է սանիտարական գրքույկ,որտեղ բժշկական հանձնաժողովի եզրակացություն մասում հանձնաժողովի պատասխանատուի կողմից կատարված էր գրառում «թույլատրվում է աշխատել մինչև 02.03.25», որը կնիքված էր Բժշկական կենտրոնի կնիքով։
Պարզվել է, որ խոհարարի քիթըմպանից առանձնացվել է ստաֆիլոկոկ և ըստ տեսչական մարմնի՝ դպրոցի տնօրենը պարտավոր էր կարդալ «Staphylococcus aureus» գրառումը և դնել ախտորոշում։
Դպրոցի տնօրենը տուգանքի որոշումը վերադասության սկզբունքով բողոքարկում է և մենք միասին գնում ենք տեսչական մարմին, որտեղ իրավաբանական վարչության պետի պաշտոնակատարը իրեն պահում է մեղմ ասած՝ վատ, իր մասնագիտական տկարությունը փորձում է քողարկել ամբիցիաների և պաշտոնյային ոչ վայել արտահայտությունների տակ։
Մի խոսքով, ասում է «ես որոշել եմ ու վերջ»․․․․3 ժամ անարդյունավետ քննարկումից հետո պահանջեցի հանդիպում նորանշանակ պետի հետ, որը խնդիրը լսելուց հետո որոշեց հարցում ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն` պարզելու, արդյոք տնօրենը պսրտավոր էր կարդալ «Staphylococcus aureus» գրառումը և դնել ախտորոշում։
Եվ ահա ՀՀ ԱՆ- պատասխանում է , որ տվյալ իրավախախտման պատասխանատուն բացառապես Բժշկական կազմակերպությունն է( դրա մասին հաջորդիվ), որի հիման վրա «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը բեկանվում է։
Սա մի դեպք է հազարներից, երբ տուգանվում են անմեղները, որովհետև այդպեդ են ուզում ինչ որ պաշտոնյաներ։
Հուսով եմ այս դեպքը կլինի նախադեպ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում