Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Արամ Առաջինը նշել է, որ այս ընտրությամբ նոր էջ կբացվի Լիբանանի ժամանակակից պատմության մեջ։ Արամ Առաջինը վստահեցրել է, որ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է՝ զորակից և մասնակից Լիբանանի վերականգմանը նպաստող բոլոր աշխատանքներին։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև հայտնել է, որ մոտ ապագայում այցելելու է նախագահական պալատ՝ անձնապես փոխանցելու իր շնորհավորանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում