Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք մասնագետներին հայտնի են, բավականին մատչելի ներկայացված են, տրամաբանական շղթան էլ կառուցված է լավ»,- «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերայից հետո լրագրողներին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա, ֆիլմի ասելիքները հասկացողի համար շատ հստակ է. «Ֆիլմում հստակ ցույց է տրվում զուգահեռներ, որոնք կային 100 տարի առաջ և հիմա՝ և ընալումների, և թշնամու մասին պատկերացումները»։
Դիվանագետ Վահագն Մելիքյանն ասաց, որ պատմությունը գրված է թղթերի վրա, փաստեր են, հեքիաթային որևէ բան չկա. «Սրանից էլ հո չեք փախնելու»։
«Պրոդյուսերն ասաց՝ սա դեղահաբի նման բան է հիշողության կորստի հետ կապված։ Այնպիսի տպավորություն կա, որ այս հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով։
Ֆիլմը փոքրիկ դրվագ է, 30-35 օրվա դրվագ մեր պատմական ոչ հեռու կյանքից, դետալային ճշգրտություն կա և պատմությունն էլ կրկնվելու սովորություն ունի։
Ֆիլմում երևաց նաև դիվանագիտական ձախողումը։ Այո, ձախողված եք, դուք, դիվանագիտորեն։
Խաղաղությունն ամեն գնով չի լինում, խաղաղությունը նվաճվում է»,- ասաց Վ.Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում