Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր վայրերում:
Orer.eu-ի հաղորդմամբ, համերգի վերջին համարը հանրաճանաչ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի լատիներեն տեքստով «Ռեքվիեմն» է, որը նվիրված է 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերին։ Կերգեն սոպրանո Թամարա Մորոզովան։
«2020 թվականին Մանսուրյանի «Ռեքվիեմի» չեխական պրեմիերան, որը ղեկավարում էր Ալեքսանդր Լիբրեյխը Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինձ համար անմոռանալի փորձ էր, այդ իսկ պատճառով մենք աշխատանքը ներկայացնում ենք նաև Պրահայի հանդիսատեսին», – ասել է «Երաժշտություն հավերժական հույսի համար» բարեգործական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարտինա Յանկովսկան։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում