Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Սարատովի Գագարինի օդանավակայանի փոխանցած տեղեկատվությունը։
Սրանք «Աերոֆլոտ»-ի չվերթներն են Մոսկվայից և «Շիրակ Ավիա»-ն Երևանից։ Ուղևորների հետ աշխատում են ավիաընկերությունների ներկայացուցիչներ և օդանավակայանի աշխատակիցներ։
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Սարատովի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում