Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում է«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրեն յանը։
«Դրանք առկա մառախուղի խտացման (սուբլիմացիա) հետևանք են»,-բացատրել է նա։
ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանն էլ մանրամասնել է.
«ՀՀ տարբեր բնակավայրերում, եթե նկատում եք մթնոլորտային տեղումներ՝ անձրևի կամ ձյան տեսքով, մի շտապեք ասել, թե ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը չէր կանխատեսել այդ տեղումները:
Այդ տեղումները իրական տեղումներ չեն: Դրանք առաջանում են հանրապետությունում ձևավորված ինվերսիոն մառախուղի շերտից:
Այդ երևույթները կոչվում են.
.կոնդենսացիա(գոլորշի վիճակից անցում հեղուկ վիճակի՝ առաջանում են կաթիլների տեսքով),
.սուբլիմացիա (գոլորշի վիճակից 0°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում անցում պինդ վիճակի՝ առաջանում են փաթիլների տեսքով)»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում