Իրավունք 21:46 10/01/2025 Հայաստան

Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ

«Այս ձերբակալության դեպքը նույն ձեռագրով արդեն չորրորդն է։ Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ»,-Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝  անդրադառնալով այսօր իրեն ու ընկերներին ոստիկանություն տեղափոխելու, ապա ընկերներին ձերբակալելու դեպքին։

Նա նշեց, դա ծիծաղելի էր որոշ ժամանակ, բայց այսօր դարձել է բավականին վտանգավոր մի երևույթ, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում նաև Սրբազան շարժման մասնակիցներ այդ կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։

Բաբայանի գնահատմամբ, ՆԳՆ քրեական ոստիկանությունը որոշել է ընդդեմ օրենքի գործողություններ կատարել։

«Ինչո՞ւ եմ շեշտում հատուկ ՆԳՆ, քանի որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել նոր նախարար նշանակվելուց հետո»,-ասաց փաստաբանը։

Բաբայանը խոստացավ տեղի ունեցածի մասին զավեշտալի մանրամասներ հրապարակել վաղը, այսօր կարճ կլինի։

«Դուք առիթ եք ունենալու տեսնել շատ ծիծաղելի ու զավեշտալի իրադարձություններ։ Այս ձերբակալությունն ունի նախաբան, կեսօրից սկսած ոստիկանությունը մեր կուսակցության («Հայրենիք» կուսակցություն-խմբ.) շենքի դիմաց տեղակայել էր այսպես ասած պոստեր։ 7-րդ վարչության, քրեական ոստիկանության միջոցով իրականացնում էր մեզ հետևելու գործընթաց։ Մենք դա ֆիքսել էինք, նրանց շարժը հսկում էինք, տեսնում էինք, առնվազն ես գիտեի, որ պետք է իրականացնեին այն ձերբակալությունը, որն իրականացրեցին։ Ես այն մեքենայում էի, որը տեղափոխեցին ոստիկանության բաժին, որը ոստիկանությունը ներկայացրել էր իր աղբյուրներով։ Հենց այդ պատճառով էի այդ մեքենայում, քանի որ գիտեի, որ այդ մեքենան պետք է տեղափոխեն, դրա մեջ եղած անձանց ձերբակալեն։ Ոստիկանությանն անակնկալի բերեցինք, երբ նրանք տեսան, որ ես էլ եմ գտնվում այդ մեքենայում»,-մանրամասներ ներկայացրեց Բաբայանը։

Անդրադառանալով դեպքի իրավական կողմին՝ փաստաբանը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենք։ Ըստ օրենքի, անձը, որն օգտվում է այդ ծառայությունից իրավունք ունի ունենալու անվտանգությունն ապահովող աշխատակիցներ։

«Դա լիցենզավորված ծառայություն է, լիցենզիան րամադրում է ՆԳՆ ոստիկանությունը։ Այդ նույն օրենքը սահմանում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել մեքենա, որում կարող են լինել ոչ ավելի, քան 3 անվտանգության աշխատակիցներ։ Արդեն չորրորդ դեպքն է, որ ոստիկանությունը համապատասխան լիցենզիա ունեցող ընկերության աշխատակիցներին կոշտ եղանակներով, այս վերջին իհարկե կոշտ չէր, քանի որ ես մեքենայի մեջ էի, ձերբակալում են ու տեղափոխում քրեական ոստիկանության բաժին՝ իբր ապօրինի զենք-զինամթերք  կրելու կասկածանքով»,-ասաց Բաբայանն ու ավելացրեց՝  ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։

Իրավապաշտպանի խոսքով, սա ակնհայտ քաղաքական նպատակ է հետապնդում, քանի որ պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության աշխատակիցները լիցենզավորված են, զենք կրելու իրավունք ունեն, նրանց վերաբերյալ տվյալներն առկա են ոստիկանության, ԱԱԾ բազաներում, շատ լավ գիտեն, թե ում են ձերբակալում։

«Այս ամենը միտված է նրան, որ օրենքով թույլատրելի ծառայությունից օգտվելն ապօրինաբար արգելեն»,-ասաց Արթուր Վանեցյանի կուսակիցն ու նշեց, որ ձերբակալության ողջ պրոցեսը՝ ոստիկանների հետևելուց, նրանց նկարահանելուց մինչև ձերբակալումն իրենք նկարահանել են, վաղը կհրապարակվի շատ հետաքրքիր ու զավեշտալի տեսաֆիլմ, որը ցույց կտա ոստիկանության ապաշնորհությունը, մասնագիտական կարողությունների բացակայությունը, նրանց գործողություններն իրենց կողմից ամբողջությամբ կանխատեսելը։

Բաբայանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ՆԳ նախարարին.

«Հարգելի տիկնյաք, օրենքով նախատեսված ծառայությունը, որից մենք օգտվում ենք, մի փորձեք ապօրինի, հանցավոր եղանակներով արգելել մեզ դրանից օգտվելը։ Չի ստացվելու։ Այն խնդրանքները, որ թող մեքենայի հետևից այլ մեքենա չգնա... չէ, պետք է գնա, քանի որ դա օրենքով նախատեսված է։ Առնվազն ՆԳ նախարարն այս դեպքերի հետ կապված պետք է տա բացատրություն։ Չորս անգամ իմ ընկերները ձերբակալվում են, վեց ժամ պահվում են ոստիկանության բաժնում, մեքենան տանում են, 3-4 օր պահում են...ՆԳ նախարարը պետք է բացատրություն տա, իսկ ոստիկանապետը թող մտածի, ինչ ապաշնորհ ծառայություն է  իրականացնում, որ կարողանում ենք կանխատեսել նրանց գործողոթյունները, բացահայտել օպերատիվ-հետախուզական գործողությունները և գլխներին բերել էն օյինը, որ բերեցինք այսօր»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային օրվա ավարտին փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարեց, որ իրեն ու ընկերներին քրեական ոստիկանությունը ձերբակալել է ու տեղափոխում է  ոստիկանություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց ոստիկանություն են տեղափոխում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Արսեն Բաբայանն ազատ է արձակվել, իսկ նրա ընկերները ձերբակալվել են։ Բաբայանը որպես փաստաբան իրականացնում է իր ընկերների իրավունքների պաշտպանությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}