Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին արձանագրության նախագծին։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բելառուսի ղեկավարը համապատասխան հրամանագիրը ստորագրել է հունվարի 11-ին։ Փաստաթուղթը հաստատվել է որպես բանակցությունների հիմք։
«Հաստատել 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը՝ որպես բանակցությունների հիմք»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասված է փաստաթղթում։
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ փոփոխությունները կանդրադառնան մաքսային, առևտրի, մրցակցության, պետական գնումների, տրանսպորտի հսկողության, տեխնիկական կանոնակարգերի և էներգետիկայի ոլորտներում կարգավորման հարցերին։
Նշվում է նաև, որ արձանագրության նախագծի նախապատրաստումն անհրաժեշտ է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի թարմացման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում