Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը։
««Մետա»-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ուրբաթ օրը Մար-ա-Լագոյում հանդիպել է Դոնալդ Թրամփին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հանդիպման մանրամասները չեն բացահայտվում։
Ավելի վաղ Ցուկերբերգը լրագրող Ջո Ռոգանի հետ զրույցում ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձել է ճնշում գործադրել իր վրա՝ հեռացնելու դերասան Լեոնարդո դի Կապրիոյի հետ COVID-19 համաճարակի մասին մեմը։ Հունվարի 7-ին Ցուկերբերգն ասել էր, որ կորպորացիան նախկինում փորձել է արձագանքել կառավարության և լրատվամիջոցների պահանջներին, որոնք ցանկանում էին «ավելի ու ավելի շատ գրաքննություն» իրականացնել ամերիկյան ինտերնետ տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Meta-ն հայտարարում է կապիտուլյացիա ու ընդունում Մասկի և Թրամփի կանոնները, բայց դեռ պետք չէ ուրախանալ. Սամվել Մարտիրոսյան
- Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում