Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Փսիֆիք Փալիսեյդս ի բնակիչներից մեկը։
Ներկա պահին մի քանի հարյուր հազար մարդ կա տարհանման և ժամանակավոր տեղավորման կենտրոններում։ Տեղի բնակիչներն ասում են, որ չեն կարող իրենց թույլ տալ հյուրանոցային համարներ վարձել, մինչ նրանք սպասում են ապահովագրության վճարներին և իրենց տների վերակառուցմանը:
«Լոս Անջելեսում երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության արժեքը այս օրերին բարձրացել է: Ըստ էության, շրջանի բոլոր տների մոտ 15 տոկոսը ավերվել է: Մենք ունենք հարուստ մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ ցանկացած վայր վարձել, բայց կան նաև հասարակ ընտանիքներ՝ առանց փողի, որոնք պարզապես ապրելու տեղ չունեն հիմա», - նշել է Բրայանը:
Կալիֆորնիայի հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի, իսկ ավերված շենքերի թիվը գերազանցել է 10 հազարը։
Հարակից հրապարակումներ`
- Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
- Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
- Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
- Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
- Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
- Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
- Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
- Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
- Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
- ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
- ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
- ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
- Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում