Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնում է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 9֊ին նա անհետ կորել էր Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմում, նրա մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 29-ին։ ՌԴ քաղաքացի Գոռ Ազիբեկյանը գտնվել է ազատազրկման վայրում, պատժից ազատվելու համար մեկնել է Ուկրաինա։
Կոթիի բնակիչները մեծ ցավ են ապրում, քանի որ Գոռի մահը այդ ընտանիքում վերջին 3 ամսում 3-րդ կորուստն էր։ Դեկտեմբերին՝ Գոռի հորական պապի քառասունքի ժամանակ տեղի էր ունեցել Գոռի 59-ամյա հոր թաղումը, երեկ էլ պատերազմում զոհված թոռի թաղումն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում