Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ի՞նչ տեղի ունեցավ Կարսում և Ալեքսանդրապոլում 1918թ. ապրիլ-մայիս ամիսներին։
Ֆիլմի հեղինակ, պրոդյուսեր Հարութ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ ֆիլմի հիմնական մեսիջը հենց ֆիլմի վերնագիրն է՝ «Կեղծ խաղաղության գինը» և Գոլդա Մեիրի խոսքերը՝ «չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»։
«107 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել, ոչինչ չի փոխվել։ Կտեսնեք 1918 թվականի ապրիլին ապրիլի 5-ից մինչև մայիսի 24-ը ժամանակահատվածը, դեռ Սարդարապատի ճակատամարտը չէր եղել, Հայաստանի Հանրապետությունը չէր հռչակվել։ Նայեք այդ ժամանակաշրջանը, ինքներդ կզգաք, թե այդ դրվագը ինչի հետ համեմատեք, գործիչներին ում հետ համեմատել։ Այնքան նմանություն կա։ Չի կարող այսքան նման լինել, բայց մեր դեպքում լինում է։
Նոր Սարդարապատի հույս, կարծում եմ, չկա, որովհետև Սարդարապատում մենք հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը, հիմա արցախյան բանակը չկա։ Նրանք իրենց սխալների վրա իմացան իրենց անելիքը, մենք մեր սխալների վրա չգիտենք՝ ինչպես անենք, որ շտկենք, կամ չենք ուզում շտկենք։ Դա է վիճակը»,- ասաց Հ.Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում