Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու մանրամասնում, իրականում Հենրիխ Մխիթարյանն այս պահին լավագույն մարզավիճակում չէ։
«Ճիշտ է, հայ մարզիկը մարզվել է թիմակիցների հետ, սակայն Էյսեբիո Դի Ֆրանչեսկոյի թիմի դեմ նրա ներկայությունը, համենայն դեպս, առաջին րոպեից երաշխավորված չէ»,-գրում է աղբյուրը։
Այսօր «Ինտեր»-ի բուժանձնակազմն ու տեխնիկական անձնակազմը կտան իրենց գնահատականները և կորոշեն՝ տանե՞լ նրան հանդիպման, թե՞ ոչ։
Ակնհայտ է, որ մտադրությունը ռիսկի չդիմելն է՝ հաշվի առնելով ներաձուրիներին մոտ ապագայում սպասվող տարբեր հանդիպումները։ Վերջնական որոշումը կլինի այսօր։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
- Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում մեկնել է Սաուդյան Արաբիա
- Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում