Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։
Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ընտրությունները կանցկացվեն հունվարի 11-ին, 12-ին ու 13-ին։
«Այստեղ ևս կառաջնորդենք Գյումրու օրինակով։ Նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն վարչապետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար որպեսզի համայնքը կյանքը, յառավարումը հնարավորինս արագ բնականոն հուն տեղափոխելու համար»,-ասաց նա։
Ամեն տանից հնարավորություն կունենա քվեարկել մեկ հոգի, ընտրություններն անցկացվումեն շրջիկ խմբերի միջոցով։ Խմբերի անդամները երիտաարդ ՔՊ-ականներ են։
Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի համար առաջադրված է վեց թեկնածու։
Հարակից հրապարակումներ`
- Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
- Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում