Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման կասկածանքով: Այս մասին հայտնում է KTLA 5 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հունվարի 9-ին քաղաքացիները նկատել են կասկածելի տղամարդու, որը փորձում է հրդեհել Իբարրա ճանապարհին։ Ամբոխը նրան բերման է ենթարկել մինչև ոստիկանների ժամանումը։
Իրավապահները կասկածելի տղամարդուն բերման են ենթարկել, սակայն հարցաքննելուց և որոշ քննչական գործողություններից հետո եկել են եզրակացության, որ կալանավորելու հիմքեր չկան և ազատ են արձակել։ Հայտնում է «Գազետա ռու»։
Հունվարի 7-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում սկսվել են սաստիկ անտառային հրդեհներ, որոնցից առաջինը տուժել է Խաղաղ օվկիանոսի Պալիսադեսի ափամերձ շրջանը, որին հաջորդել են ևս մի քանի հրդեհներ: Իրավիճակը սրում են ուժեղ քամիները, որը նպաստում են կրակի տարածմանը, իսկ մարումը բարդանում է նաև հրշեջ հիդրանտներում ջրի սակավությամբ։ Այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով կա 18 զոհ։
Հարակից հրապարակումներ`
- Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
- Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
- Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում