Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկներից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հայր և որդի Դանիել և Կարեն Կլեկչյանները կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, իսկ հունվարի 9-ին նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ դանակահարվելու հետևանքով անհայտ անձանց կողմից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել «կրծքավանդակի առաջային պատի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Դանիել Կ․-ն և «ձախ բազկի ստորին երրորդականի միջանցիկ ծակած կտրած վերք» ախտորոշմամբ՝ 40-ամյա Կարեն Կ․-ն։
«Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 8-ին ժամը 22։30-ի սահմաններում Իջևան համյանքի Բլբուլյան փողոցի 11-րդ նրբանցքում Կարեն Կ․-ն, վարելով «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, բախվել է նույն փողոցում կայանված վիճակում գտնվող՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Համլետ Ճ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի վրացական համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո առաջացած վիճաբանության ժամանակ Համլետ Ճ․-ն դանակով հարվածել և վնասվածքներ է հասցրել Կարեն և Դանիել Կ․-երին: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Համլետ Ճ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
- Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում