Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային հակառակորդներ և արյան կամ գոյութենական թշնամիներ։
Շահային հակառակորդները չեն կարող մշտական լինել, որովհետև շահերը հարափոփոխ են, և երեկվա հակասող շահերին այսօր կարող են փոխարինել համընկնող շահեր, ինչը դիմակայությունը կփոխարինի գործակցությամբ։
Իսկ ահա արյան կամ գոյութենական թշնամանքը այն հիմնական ստիմուլն է, որը քեզ դրդում է կատարելության, զարգացման, հզորացման և մրցակցության։ Քաղաքականությունը առանց մրցակցության լճացում է, ճահճացում է, և ի վերջո կործանում։ Հետևաբար արյան թշնամի ունենալ դեռ չի նշանակում կործանվել կամ հրաժարվել պրոգրեսից։ Ընդհակառակը` դա հնարավորություն է մրցակցության և ստիմուլ` առավելության հասնելու։
Արյան թշնամու հետ հարաբերությունների խորքը փոխել շահային դիմակայության, դա ո'չ թե տասնամյակների, այլև հարյուրամյակների խնդիր է, հետևաբար քիչ իրատեսական ժամանակակից իրողությունների մեջ։
Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական կամ արյան թշնամիներ են, որտեղ ո'չ թե սոսկ շահերը, այլ ապրելու բնազդներն են գերիշխող։
Թուրքերի պարագայում` սպանել հայերին ու լուծել մեկընդմիշտ Հայկական հարցը, իսկ հայերիս պարագայում` ապրել և գոյություն ունենալ ի հեճուկս թուրքերի։
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար։
Այսպիսին է մեր թշնամության իրողություններից մեկը կամ ամենագլխավորը։
Ուստի մեր ընտրությունը չի կարող այլ կերպ լինել, քան ապրելու մեր կամքի հաստատումը իրական հողի վրա` կենսունակ և դիմադրունակ պետություն կառուցելով։
Մնացած բոլոր ճանապարհները աջակցություն են թշնամու նպատակներին։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
- Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում