Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) այրվել են պարենային ապրանքներ (մոտ 4 խմ), էլեկտրական լարեր (մոտ 5 գմ) և ջերմահարվել՝ 2 սառնարան»,-հայտնում են փրկարար ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում