Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը, եթե նրանք դա խնդրեն։ Այդ մասին գրում է Le Temps թերթը՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ տեղեկատվական ծառայության ղեկավար Նիկոլաս Բիդոյին։
«Բյուրգենստոկում կայացած գագաթնաժողովից ի վեր, Ուկրաինան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պարբերաբար տեղեկացվում են մեր պատրաստակամության մասին՝ աջակցելու ցանկացած դիվանագիտական ջանքերին, որոնք նպաստելու են խաղաղության հասնելուն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է դիվանագետը։
Ուրբաթ օրը ԱՄՆ նորընտիր նախագահը լրագրողներին ասել է, որ հանդիպում է կազմակերպում Պուտինի հետ։ Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս խոսքերը միայն պատասխանն էին լրագրողների զուտ հիպոթետիկ հարցին։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
- Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
- Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում