Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
«Հրշեջների տվյալներով՝ Մոստ քաղաքի U Kojota ռեստորանում պայթել է պրոպան-բութանի բալոն, իսկ հետո շենքում հրդեհ է բռնկվել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հրապարակման մեջ։
Պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Եվս ութը վիրավորվել են, որոնցից վեցի վիճակը ծանր է։
Դեպքի վայրում աշխատում է 12 հրշեջ բրիգադ, ինչպես նաև բժիշկներ և ոստիկաններ, տուժածների ինքնությունը պարզվում է։
Հարակից հրապարակումներ`
- Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
- Ի՞նչ կապ կա Նոր Օռլեանի դեպքի և Լաս Վեգասում Tesla-ի պայթյունի միջև. BBC-ի անդրադարձը
- Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում