Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները իրականացնելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական հսկայածավալ աշխատանքներ հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած սրբապղծության դեպքը։
«Քրեական ու համայնքային ոստիկանները 40-ից ավելի հասցեներում են եղել, ողջ գիշեր իրականացրել են անհրաժեշտ աշխատանքներ, անգամ հետքեր հայտնաբերելու նպատակով դեպքի վայրից մոտ 5-6 կմ ոտքով շրջել են, քանի որ շատ տեղեր ձյուն է ու անանցանելի։Արդեն լուսաբացին հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողանում են կատարողներից մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Ճամբարակի բաժին։
Ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողունի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։
Գյուղացիներն ասում էին․ «Ողջ գյուղը շոկի մեջ է, թե ոնց կարող է պատահի նման ստոր քայլի դիմեն։ Թալանես էն մարդու տունը, ով իր զինակից ընկերների հետ իր կյանքն է զոհել մեր համար ու հիմա ինչ որ սրիկա թալանում է հերոսի տունը։ Ամբողջ գիշեր ոստիկանները գյուղով մեկ շրջում էին։ Անգամ տեսել ենք, թե ոնց են անտառների ուղղությամբ գնում։ Ինչ ասես մտքներովս անցավ, բայց լավ էր լուսաբացին իմացանք, որ ոնց որ թե տղերքը հետքի վրա են։ Իմացել են ովքեր են։ Մեկին բռնել են, մյուսը թռել ա, բայց դե կարևորը բռնեցին ու հիմա մեր համար էլ մութ չի լինի, կիմանանք թե ով է այն տականքը, որ նման ոտնձգություն է կատարել։
Որպես զոհվածի հարազատներ ու համագյուղացիներ մեր շնորհակալությունն ենք հայտնում քրեականի տղերքին, համայնքային ոստիկաններին, քննիչներին ու փորձագետին, ովքեր սաղ գիշեր տանջվան «հոլի նման ֆռռացին», բայց կարևորը արդյունքի հասան ու հավատացած ենք, որ ճիշտ հետքերի վրա են դուրս եկել, քանի որ հայտնաբերվել է նաև հերոսի տնից գողացած որոշ ապրանքներ։
Մենք էն մարդը չենք, որ հիմի բռնենք «Լինչի դատաստան» տեսնենք դրանց հետ։ Թող օրենքը իրենց պատժի։ Ամենակարևորը պատասխան են տալու Աստծո առաջ։ Էլի նորից մեր շնորհակալությունն ենք հայտնում իրավապահներին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի ու այն բացահայտելու համար»։
Կասկածյալին ոստիկանության Ճամբարակի բաժնից ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանությունն էլ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս կասկածյալի և գողունի մի մասը հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնում են shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Կան բազմաթիվ վիրավորներ, լրագրող կանայք շատ ուժեղ հարվածներ են ստացել, զոհվածի մորը ոտնատակ էին արել. Գոհար Մելոյան
- Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը հեռացրել են ԲԿ-ի պատից. Զոհվածի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում