Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի «պատմագիտության, պատմության վերաբերյալ» գնահատականների մասին։
«Եթե մարդ կարող է ինքն իրեն համեմատել Պապ թագավորի հետ, հիմա էլ ակադեմիական մի հատորը կարդացել է ու որոշել է, որ այդ ակադեմիական հատորները գրվել են ոչ թե Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, այլ պատմական Հայաստանի տեսանկյունից։ Դա ցնդաբանություն է, մարդիկ հազարավոր հատորներ կարդացել են, որ այդ հատորները գրեն, Նիկոլը մեկ հատոր կարդացել է ու որոշել է, որ պետք է կոչվի ոչ թե «Հայոց պատմություն», այլ «Հայաստանի պատմություն»։
Այսինքն, այդ մարդը մարտահրավեր է նետում Մովսես Խորանացուց մինչև ակադեմիա, մինչև Մանվավարժականի և ԵՊՀ Հայոց պատմագիտության ամբիոններ, մինչև Միքայել Չամչյան, Հովհաննես Դրասխանակերտցի։ Որ մեկին ասեմ։ Սա աբսուրդ է»,- նշեց Շարմազանովը։
Ըստ նրա, «Ալիևի ասած «ֆաշիստական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են»։
«Պարզապես Ալիևն այդ Հայաստանին անվանում է «ֆաշիստական»՝ նկատի ունենալով այն Հայաստանը, որը 30 տարի եղել է, հաղթել է Ալիևին, որի գաղափարական հիմքերը Ղարաբաղյան շարժումն է, Անկախության հռչակագին է, Արևմտյան Հայաստանի ու Արարատ լեռան մասին հղումն է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արևմտյան Հայաստանը Արմավիրն է, Թալինն է։ Նոր աշխարհագրական տերմն է հորինում։ Դա տգիտություն է։ «Արևմտյան Հայաստան»-ը աշխարհագրական տերմին է, 387 թվականին է առաջացել։ Նույնիսկ Հայոց ցեղասպանության դատապաատման միջազգային փաստաթղթերում «Արևմտյան Հայաստան» եզրույթը կա»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի գնում խաղաղության, այլ Հայաստանը տանում է կապիտուլյացիայի։
«Մինչ այս պահը նրանք պասերով են խաղում։ Ալիևի շանտաժը, սպառնալիքը օժանադում է Նիկոլ Փաշինյանին՝ վախի մթնոլորտ սերմանալ հայ ժողովրդի մեջ, որպեսզի կոտրի հայ ժողովրդի դիմադրությունը և ինչպես անցած տարի 4 գյուղերը հանձնեց, հիմա էլ Նիկոլը կասի՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, Անկախության հռչակագրից չհրաժարվենք, Ալիևը գալու է մեզ ուտի։
Նման ձև խաղաղություն չի լինում։
Սա խաղաղություն չէ, կապիտուլյացիա էլ չէ, արժանապատվության վերջնական անկում է, իսկ ամոթի մեջ կթաղվենք հունվարի 17-ից սկսած, երբ Բաքվում սկսվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
- Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
- «ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանություններն իրենց ցավակցություններն են հղում Հայաստանի դեմ ցեղասպանական պատերազմ մղող ֆաշիստ Էրդողանին»
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են