Իրավունք 15:26 13/01/2025 Հայաստան

«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է

«Տեղեկացնում ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է, սակայն դատարանի որոշումը դեռևս չի հանձնվել պաշտպանական կողմին»,- այս մասին հայտնում է «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը։

«Ուշագրավն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի բանավոր քննությունն իրականացվել և որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է 07.01.2025թ․, իսկ 08.01.2025թ․ դատավոր Արթուր Նահապետյանի լիազորությունները դադարեցվել են և վերջինս նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին (ըստ նախկին դատավորի աշխատակազմի՝ պատրաստ չլինելու պատճառով)։

Ակնհայտ է, որ նույնիսկ բողոքի մերժման պայմաններում Դատարանը կարող է այնպիսի նոր դիրքորոշում արձանագրել, որը բխի պաշտպանության կողմի շահերից, հակառակը հնարավոր չէ այնքանով, որքանով Դատախազության կողմից որևէ բողոք չէր ներկայացվել: Սակայն մինչ օրս պաշտպանության կողմը զրկված է դրանից:

Գործարար, նախկինում չազատազրկված և չարատավորված Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը, որը ներկայացվել էր դեռևս 2024թ․ նոյեմբերի 21-ին, Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց գրեթե մեկուկես ամիս՝ փաստացի կոպտորեն խախտելով ոչ միայն անձնական ազատության, այլ նաև Կարեն Հակոբյանի արդար դատաքննության իրավունքը։ Նախ՝ որոշման հրապարակումը նշանակված էր 2024թ․ դեկտեմբերի 19-ին, ապա այն հետաձգվեց 2024թ․ դեկտեմբերի 30-ին, դրանից հետո Դատարանը որոշում կայացրեց բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որը նախ նշանակվեց 2025թ․ հունվարի 9-ին, ապա տեղափոխվեց սույն թվականի հունվարի 7-ին: Բանավոր ընթացակարգի անցնելու վերաբերյալ որոշումը հիմնավորվում էր Դատարանի կողմից լրացուցիչ հանգամանքներ պարզելու անհրաժեշտությամբ, սակայն դատական նիստի ժամանակ Դատարանն այդպես էլ որևէ «լրացուցիչ» հանգամանք պարզելու փորձ չկատարեց։

Պաշտպանական կողմի համար այս երկարաձգումների իրական պատճառը պարզ դարձավ արդեն նախկին դատավոր Արթուր Նահապետյանին նոր պաշտոնի նշանակելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո։

Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների, վարկածների վրա»,- նշված է Կարեն Հակոբյանի պաշտպանական խմբի հայտարարության մեջ։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հատուկ զգուշությամբ օգտվել ԱԲ-ից. Կասպերսկի
Երևան, 14 հունվարի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն:
Աղբյուր` Panorama.am
10:28
Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. Ավանեսյան
«2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի  հետ կապված խնդիրը Հայաստանում, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ռուսաստանը երեք ամսում արտադրում է ավելի շատ զենք, քան ՆԱՏՕ-ն մեկ տարում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսաստանի պաշտպանական ծախսերն ավելի ռացիոնալ են ու արդարացված, քան ՆԱՏՕ-ի երկրներինը։ Այս մասին հունվարի 13-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան...
Աղբյուր` Panorama.am
10:04
Australian Open․ Խաչանովը հաղթել է առաջին խաղում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային խաղում։  Աշխարհի 19-րդ ռակետը ...
Աղբյուր` Panorama.am
09:45
Հութիները ստանձնել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության հրթիռային հարվածի պատասխանատվությունը
Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ «Պաղեստին-2» հրթիռը Թել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}