70 հազար քաղաքացիների անունից հարցը եմ տվել Նիկոլ Փաշինյանին և նա միտումնավոր խոսափեց պատասխանել. Հայկ Մարության
«Քաղաքային իշխանությունները ականջալուր չեղան, իրենց համար մեկ է, թե ինչպես է ժողվուրդն ապրում, ինպես է կարողանալու այս բարդ պայմաններում կազմակերպել քաղաքային տրանսպորտով իրենց և իրենց երեխաների տեղաշարժը»,- այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը :
Նա հայտնեց, որ չորեքշաբթի՝ ժամը 13:00, իր թիմով կլինենք մետրո Երիտասարդականի մոտ:
«Չնայած մեր բոլոր զգուշացումներին, որ սա սխալ որոշում է, մարդիկ այդքան գումար չունեն, որ վճարեն, ուղղակի լրջագույն խնդիրներ կունենան տրանսպորտից օգտվելու հետ կապված, իրենք ականջալուր չեղան և ուզում են ի կատար ածել իրենց այլանդակ որոշումը:
Տիգրան Ավիինյանին երեք անգամ բանավեճի ժամանակ հարց տվեցի, թե արդյոք վարչապետը տեղյակ է այս որոշումից և ինչ կարծիք ունի այս մասին, նա խուսափեց պատասխանել: Երկու անգամ էլ Նիկոլ Փաշինյանին եմ հարց տվել, նա միտումնավոր խուսափեց հարցին պատասխանելուց: Ինչու եմ ասում միտումնավոր, որովհետև գիտեք՝ ինչքան է նա ժամանակ տրամադրում ֆեյսբուքին, ընդ որում ոչ թե իմ անունից, այլ 70 հազար քաղաքացիների անունից եմ հարցը տվել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել
- Կլինեն դեպքեր, երբ ուղեվարձի գինը կլինի անգամ 400 դրամից ավելի. Բաբկեն Պիպոյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին