Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում են, որ սա ավելի շուտ ոչ թե բողոքի ակցիա է, այլ եկել են իրենց մտահոգությունները հայտնելու կառավարությանը, քանի որ իրենց հետ որևէ քննարկում չի եղել։
«Մեր հետ ոչ քննարկում է եղել, ոչ հարց են պարզաբանել, մեկ էլ տեսնում ենք օրենք են ընդունում, որ հունվարի 1-ից պետք է 10 տոկոս հարկ վճարենք 5 տոկոսի փոխարեն։ Կառավարության որոշմամբ՝ առաջվա 5 տոկոս շրջանառության հարկը դառնում է 10 տոկոս, նաև 20 տոկոս են տուգանում, երկրչորդ անգամ 50 տոկո եթե գան ստուգեն ու մեր ցույց տվածը չհամապատասխանի»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Ըստ նրանց, նախ պետք է ուսումնասիրեն շուկան, հասկանալ առանձնահատկություններն ու նոր որոշում կայացնեն։ Նրանք նշում են, որ եթե իրենց առաջարկությունները, մտահոգություններ չլսեն, իրենք իրավաբան կվարձեն ու նրա միջոցով կփորձեն իրենց հարցերը հասցնել կառավարությանը։
«Մենք դեմ չենք հարկ վճարելուն։ Առաջարկություն եմ արել Նիկոլ Փաշինյանին անձնական նամակով՝ գույքագրում լինի, բայց վերացնեն փաստաշրջանառությունը, խիստ հսկողություն սահմանեն։ Պատասխան չեմ ստացել։
2018 թվականի հեղափոխությանը բոլորս էլ մասնակցել ենք։ Պատերազմում տղաս զոհվել է, դրանից հետո իրեն չեմ ընտրել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են