Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված. որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով»,-ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան պատահի։
«Էդ դեպքում մեր հետ ոչ մի բան չի պատահի»,- եզրակացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը և բացատրեց, որ այն նշանակում է արտադրել և արտահանել մրցունակ ապրանքներ աշխարհի տարբեր վայրեր։
Նախարարի կարծիքով՝ ոչ թե ԵԱՏՄ-ն պետք է փոխարինել, այլ ծավալներն այնտեղ պահել, մեծացնել և մյուսների հետ էլ մեծացնել և ավելացնել։
Պապոյանն հայտարարեց, թե Հայաստանի առևտրային թիվ մեկ գրծընկերն արդեն ԱՄԷ-ն է, իսկ առևտրային գործնկերների շարքում ՌԴ-ի հետ միասին կա նաև Չինաստանը, ԵՄ-ն և այլն։
«Ի միջի այլոց, ոսկին հանած, երբ հում ոսկին 40%-ից ավել է ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ, ԱՄԷ-ի հետ արդեն 18% է դարձել ապրանքաշրջանառությունը, իսկ մի քանի տարի առաջ 4-5 % էր»,-ասացնախարարը։
Նշելով որ ԵՄ-ի հետ Հայաստանն ունի խնդիր՝ Նախարարը բացատրեց. «Ամենամեծ պրոբլեմն այն է, որ նախկունում համարվում էինք ցածր եկամուտներով երկիր, օգտվում էինք GSP+-ից(մաքսատուրքից ազատված էինք, կամ ցածր մաքաստուրք ենք վճարում), հիմա միջին եկամուտներով երկիր ենք համարվում՝ 8500 դոլարը գերազանցող մեկ շնչին ընկնող եկամուտով և մաքսային արտոնություններից զրկվել ենք։ Բայց կա տեքստիլի և փայլաթիթեղի հիմնախնդիր և նախատեսվում է պետության աջակցությունը»։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարը բացատրեց, որ խնդիրը բոլոր ուղղություններով մաքսիմալ շատ թելեր գծելն է։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին