Չի կարող հարցաքննությունը վերածվել պարզապես քննության. Աշոտյանի պաշտպան
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատավարությունը։ Դատական նիստում շարունակվեց վկաների հարցաքննությունը,
«Չի կարող հարցաքննությունը վերածվել պարզապես քննության, այդպես լինել չի կարող»,- նիստից հետո լրագրողներին զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ դիմելով իրավաբաններին։
«Այսինքն, եթե մարդուն հարցեր են տալիս՝ կապված օրենքի դրույթների առկայության, բացակայության, դրա մեկնաբանման հետ, ապա դա դարձավ փորձաքննություն։ Այդ դեպքում, հարցաքննությունը փորձաքննությունից ինչո՞վ է տարբերվում»,- նշեց Ռ. Մելիքյանը։
Նա նաև արձանագրեց հակասությունների առկայությունը՝ նշելով. «Վատ պրակտիկա է ձևավորվել մեր երկրում՝ օրենքին և տրամաբանությանը հակասող, երբ պարտավոր է ցանկացած հակասության դեպքում ոչ միայն հակասության բուն էությունը ներկայացնել, այլև հիմնավորել, այնինչ ընդամենն ասվում է՝ այս հարցերի շուրջ նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա են հակասություններ։ Պետք է բառացի ներկայացվի։
Չկա չարիք՝ առանց բարիքի, արդյունքում, մենք տեսանք, թե ինչ հարցեր են տրվել նախաքննության ժամանակ. որանք ոչ թե ուղղորդող, այլ գիծը գծված և այդ գծի շրջանակներից դուրս գալու հնարավորություն չնախատեսող»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Սեպտեմբերի 10-ին Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ։ Աշոտյանը 454 օր գտնվել է ՔԿՀ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն Արմեն Աշոտյանին թույլ չտվեց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ
- Վախենում են Արմեն Աշոտյանի կենդանի խոսքից ու չեն էլ թաքցնում. Պաշտպան
- Աշոտյանի անազատությունը շարունակվելու է տանը՝ ևս 3 ամիս ժամկետով. Մելիքյան
- Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ
- Աշոտյանի գործով առանցքային վկան կապ է տեսել Արմեն Մուրադյանի ու քննիչների՝ իրեն ուղղված հարցերի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են