Քաղաքական 12:31 13/01/2025 Հայաստան

Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան

Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է.

«Տարեսկզբին Ալիևի  արած հայտարարությունները վերջակետ դրեցին նախորդ տարիների պատրանքներին, որ հնարավոր է կայուն, արժանապատիվ և փոխշահավետ խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպեցին Հայաստանի գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար:

Հարևան երկրի ղեկավարի տարեմուտի ասուլիսը կրկին խաթարեց մեր թվացյալ անդորրը, խորացնելով վերահաս արհավիրքի տագնապը: Մինչդեռ տեղի ունեցածը հերթական հաստատումն էր այն բանի, որ արտաքին դերակատարներն ու գործոններն են ձևավորում մեր ներքին և արտաքին օրակարգը: Հետևաբար, ներկայիս պայմաններում որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականության հրատապ ձևավորումը պետք է դառնա Հայաստանի քաղաքական ու հասարակական դերակատարների առաջնային և գերկարևոր խնդիր: Պետք է արձանագրել մեկընդմիշտ, որ ստեղծված բարդագույն պայմաններում ոսկերչական ճգրտության դիվանագիտությունն է մեր   պետականության և նրա տարածքային ամբողջականության անձեռնմխելիության պաշտպանության հիմնական բնագիծն ու երաշխիքը:

Փոխարենը մենք ականատեսն ենք դառնում  վտանգավոր միտումների շարունակական կենսագործմանը: Մեկ կողմից, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության փաստացի տապալման արձանագրմանը անմիջապես հետևեց «լուսավոր ապագայի» մասին նոր նախաձեռնություն: ՀՀ կառավարությունն իր վերջին նիստին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը:

Ինչպես նախկինում խաղաղության անհիմն օրակարգը, այնպես էլ այսօր ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը, իմ գնահատմամբ, շեղելու է մեր բնակչության ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցաբլիթերով բթացնելու է մեր զգոնությունը օրհասական վտանգներից և տապալումներից: Զուգահեռաբար շրջանառության մեջ դրվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական մոտալուտ գործարքի լուրը՝ «Արևմուտքը մեզ կօգնի» ենթատեքտով: Փորձը ցույց է տվել, որ այս թեզերի հետ չհամաձայնվողները և այլ փաստարկներ ներկայացողները պիտակավորվելու են որպես «կայսրության» շահերի սպասարկողներ և «ծայրագավառի» քարոզողներ: Այս տեսակի փորձարկված «հաջողակ» քարոզչության իրական արդյունքը մեր հասարակության շարունակական պառակտումն ու մենակության, դատապարտվածության և անօգնականության զգացումի բյուրեղացման հետևանքով դիմադրողականության անխուսափելի նվազեցումն է: Զուգահեռաբար հարևան երկիրը օգտագործում է յուրաքանչյուր առիթ ներազդելու հայաստանյան քաղաքական մթնոլորտի վրա, և Բաքվում կայանալիք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավարության բեմադրությունը նպատակ է հետապնդելու քաոս ու բաժանարար նոր գծեր առաջացնել Հայաստանում, ինչն առավել կդյուրացնի իր հեռահար նպատակների իրագործումը;

Ընտրության տարբերակները քիչ են

Ժամանակը սպառվում է: Պետք է այս կործանարար ընթացքին վերջ դնել:  Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ պատերազմներում հաճախ ռազմական առումով առավել հզոր հակառակորդի դեմ օգտագործված ասիմետրիկ ռազմավարությունը տվել է իր դրական արդյունքները: Իրոք, այսօր Հայաստանն  էլ չի կարող դիմակայել Ադրբեջանի և իր թիկունքում գործող ուժեղ հովանավորների ռազմական հզորությանը: Բայց Հայաստանը դեռևս կարող է ասիմետրիկ և ոչ կոնվենցիոնալ դիվանագիտության միջոցով կանխել հակառակորդի ռազմական նոր ագրեսիան և ապա զսպել նրա ռազմավարական ծրագրերիի կենսագործումը: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ արտաքին քաղաքականությունը հաճախ ենթադրում է որոշում կայացնել  անկատար տարբերակների միջև: Մեր պարագայում հասարակությունը պետք է գիտակցի, որ ընտրության տարբերակները, լինելով խիստ սահմանափակ և դժվարագույն, կարող են դառնալ Հայաստանի թերևս միակ փրկուղին՝ ընթացող տարածաշրջանային վտանգավոր վերափոխումների պայմաններում:

Որևէ երկիրը չի կարող լուրջ արտաքին քաղաքականություն վարել, եթե նրա ներսում պառակտվածությունը հասել է այսպխի բևեռացման։ Երբ ներքին ընդդիմախոսների նկատմամբ հաղթանակը դառնում է արտաքին քաղաքականության առաջնային նպատակը, համախմբվածությունը ցնդում է: Առավել, քան երբևէ մեզ պետք է  ներքին կոնսենսուսի ձևավորում՝ արտաքին քաղաքականության բովանդակության և իրագործման վերաբերյալ: Հարցազրույցների, հոդվածների և հայտարարությունների ազդեցությունը որքան էլ առողջարար, բայց խիստ սահմանափակ է: Առաջարկում եմ այլընտրանքային տեսական և վերլուծական քննարկումներին զուգահեռ անհապաղ ձևավորել քաղաքական և հասարակական կազմակերպությունների խորհրդատվությունների մեխանիզմ՝ ներքաղաքական կոնսենսունսի ձևավորման նպատակով:

Արտաքին մարտահրավերները հասցեագրելու միասնական հարթակը մեր ներքին համախմբան համար պահանջված քայլ կլինի, ինչպես նաև լուրջ ազդանշան՝ արտաքին դերակատարներին հատվածական և առանձին ուժերի միջոցով իրենց մարտավարական նպատակները կյանքի կոչելու անհեռատեսության և միասնական դիրքորոշման հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին: Դիվանագետների համահայկական խորհուրդը, լինելով մասնագիտական կազմակերպություն, ի թիվս այլ կայացած միավորների,  պատրաստ է իր նպաստը բերել այս առաքելության իրականացման համար: Մեր Հայրենիքը կարիք ունի վերջակետ դնելու մեր պատմության այս ամոթալի ընթացքին և նոր սկիզբ դնելու՝  հանուն մեր ընդհանուր և արժանապատիվ ապագայի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է
Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Աղբյուր` Panorama.am
14:00
Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել
Պակիստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, որը աշխատում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում (BND), Իսլամաբադում գտնվող իր...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ
«Մենք չենք եկել այստեղ նամակ գրելու։ Ընդունում չկար։  Եթե առաջ ընդունում էին, լսում էին հիմա ասում են դիմում գրեք, այսինքն այնքան որ՝...
Աղբյուր` Panorama.am
13:21
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված....
Աղբյուր` Panorama.am
13:19
Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Հրդեհ` ավտոմեքենայում
Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Տարեսկզբին Ալիևի  արած...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}