ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է շահել և ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ»,-նման հայտարարությամբ հանդես է եկել «Փյունիկ»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
Նրա խոսքով, իրականում իրավիճակը բոլորովին այլ է. Անցած շաբաթ առաջին ատյանի դատարանը հրապարակեց վճիռ կապված ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից իմ, որպես «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջ դեմ ներկայացված դատական հայցի մասով․ Պահանջը պատվի և արժանապատվության վերականգնում էր: Սույն դատական պրոցեսը ձգվեց երկու տարուց ավել:
«Չցանկանալով խորանալ իրավաբանական ձևակերպումների մեջ ու ցանկանալով հնարավորինս պարզ բացատրել իրավիճակը, ասեմ, որ դատարանը որոշել է, որ ՀՖՖ ղեկավարության հասցեին արված իմ արտահայտությունները չեն որակվում պատիվն ու արժանապատվությունը արատավորող՝ քանզի չկա հրապարակավ ներողություն խնդրելու պահանջ:
Այլ կերպ ասած՝ հայցի հիմնական պահանջի մասով Արմեն Մելիքբեկյանը պարտվել է:
Դատարանը նաև չհիմնավորված է համարել Մելիքբեկյանի պահանջների զգալի մասը՝ պետական, հովանավորչական ու միջազգային կազմակերպություններից ստացված գումարների ոչ արդյունավետ ծախսելու մասով, սույն մասերով հերքման պահանջ ևս չկա: Խոսք չկա նաև իմ կողմից արված այն արտահայտություններն, որոնք վերաբերում էին ՀՖՖ կողմից հիմնադրված ԲԿՄԱ ակումբին, որ ՀՖՖ ղեկավարությունը այն դարձրել է բարձրաստիճան անձանց զավակներին ու իրենց շրջապատի մարդկանց բանակից ազատելու միջոցի, որտեղ երկու տարի մնալուց հետո հիմնականում նրանք հեռանում են ֆուտբոլից:
Վճռի մեջ չկա նաև հերքման պահանջ ուղղված ինձ, այն արտահայտությունների մասին, որոնք վերաբերում են հավաքականին տեղափոխող չարթերային թռիչքներով ոչ ֆուտբոլային մարդկանց տեղափոխելուն։ Թերևս հայցվոր կողմը չի կարողացել հիմնավորել, թե ինչ կապ ունեն կոնկրետ 4 թռիչներով հավաքականի հետ մեկնած անձիք ազգային թիմի հետ:
Չցանկանալով այս փուլում ամբողջովին մանրամասնել դատական գործը՝ հայտնում եմ, որ առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է ինձ հայցվոր կողմին վճարել 800հզ դրամ: Հայտնում եմ, որ անկախ գումարի չափից, այն բողոքարկելու է և պահանջելու եմ վերադասության կարգով պարտավորեցնել հայցվոր կողմից փոխհատուցում դատական ծախսերի ու ստացված ամբողջ գումարը կփոխանցվի Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, ինչը «հաջողությամբ» քանդում է ՀՖՖ ներկա ղեկավարությունն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են