Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է.
«Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային
ՆԳՆ ոստիկանությունն այսօր «հուժկու» պատասխան տվեց մեր օպերացիային։ Փաստորեն մի ամբողջ ոստիկանական ստորաբաժանում իր սպեցնազով մեզ օրեր շարունակ հետևեց, ամեն շարժը մեր նկարահանեց և վերջում կարողացավ ստանալ ընդամենը մեկ հատ վարչական տուգանք 7000 դրամ արժեքով։
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Պարեկներն այսօր այցելեցին «Հայրենիք» կուսակցության գրասենյակ և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեցին։
Այս տուգանքն էլ կազմվել է օրենքի խախտմամբ և մենք հանգիստ կարող ենք այն վիճարկել վարչական դատարանում, սակայն մտածում ենք, որ քրեական ոստիկանության համապատասխան բաժինը վաստակել է այդ 7000 դրամը․․․»։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին հունվարի 10-ին քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ արձակել։ Այդ ժամանակ նրանք գտնվել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին սպասարկող ավտոմեքենայում։
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։ Ամեն դեպքում, վստահ ենք, որ ոստիկանության այդ ապօրինի գործողության միակ նպատակն էր անհարմարություններ պատճառել, քաղաքական ընդդիմադիրի նկատմամբ ինչ-որ պրոցեսներ իրականացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
- Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
- Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
- Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
- Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
- Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
- Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
- Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են