Եկամտահարկի վերադարձի ծրագրին կփոխարինի նոր ծրագիր
«Հայաստանում առկա է 19 հազար բազմաբնակարան շենքեր, որոնցից 60 տոկոսը և ավելին կառուցվել են մինչև 1980 թվականը՝ խորհրդային նորմերով, որոնք եթե անգամ վթարային չեն, հնամաշ են, այսօրվա չափանիշներին չեն համապատասխանում»,- ասուլիսում ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Նա նշեց, որ շատ դեպքերով քաղաքացիներն իրենց են դիմել, ուզում են այսօրվա պահանջներին համապատասխան հատակագծային լուծումներ, օրինակ, ապահովել երկու և ավելի սանհանգույցներ բնակարաններում, հնարավոր չի լինում դա իրականացնել։
Այս 19 հազար բնակելի շենքերի 23 տոկոսը պանելային շենքեր են։
«Այս ամենը արձանագրելուց հետո մենք առաջարկում ենք, մշակել ենք, արդեն ավարտման փուլում է գտնվում ռենովացիայի ծրագիր։ Այն իրենից ներկայացնում է մի տեխնիկական, քաղաքաշինակական, իրավական, ֆինանսական համակարգ, որն այնպես ենք կառուցել, որ և պետությանը ձեռնտու լինի, և քաղաքացիներին, հնարավորինս քիչ կամ գրեթե 0 տոկոս պետության ներդրում։
Եկամտահարկի հետ վերադարձման օրենքն աստիճական դուրս է գալիս, սրա փոխարեն մենք առաջիկայում կհայտարարենք նոր ծրագրի մասին։ Սկզբում կանենք պիլոտային ծրագիր, հետո կտարածենք առավել մեծ տարածքների վրա, կարծում եմ՝ հաջողված ծրագիր կունենանք»,- ասաց Եղիազար Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են