Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար
Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հունվարի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կիևյան-Օրբելու փողոցների խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։
Ոստիկանության փոխանցմամբ, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, 3 փաթեթ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով, պլաստիկ 2 քարտ, որոնց վրա առկա էր կոկաին տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիրի քննչական բաժին։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են