Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. Փարիզի չափ տարածք է այրվել
Հրշեջները Լոս Անջելեսի մահաբեր հրդեհների դեմ գրեթե մեկշաբաթյա պայքարի կրիտիկական փուլում են: Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ անձնակազմը հայտնում է առաջընթացի մասին, սակայն հրդեհի վտանգը շատ բարձր է, քանի որ այս շաբաթ վտանգավոր քամիները կվերսկսեն։
Ուժեղ քամիների ու անտառահին հրեդեհների հետևանքոց զոհերի թիվը շարունակում է ավելանալ, այս պահին հաստատված է մահվան 24 դեպք, մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը չի բացառում, որ առաջաիկայում զոհերի թիվը կավելանա։
Լոս Անջելեսի շրջանի ավելի քան 100.000 բնակիչներ տարհանման հրամաններ են ստացել, իսկ մոտ 87.000-ը տարհանման նախազգուշացումների ներքո են։
• Eaton-ի և Palisades-ի հրդեհները, հավանաբար, երկրորդ և չորրորդ ամենակործանարարն են Կալիֆորնիայի պատմության մեջ: Palisades, Eaton և Hurst հրդեհների հետևանքով այրված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 60 քառակուսի մղոն, ինչը ավելի մեծ տարածք է, քան Փարիզը:
Հարակից հրապարակումներ`
- Լոս Անջելեսում Գեթի կենտրոնը հայտնվել է պարտադիր տարհանման գոտում
- Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
- Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
- Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
- Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են