Հրդեհ ՌԴ օդադեսանտային զորքերի հոսպիտալում. ավելի քան 50 մարդ տարհանվել
Հրդեհ է բռնկվել Տուլայի Սովետսկայա փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ առանձին բժշկական ջոկատը։ Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 13-ին, հաղորդում են ռուսական մի քանի լրատվամիջոցներ և Telegram ալիքներ։
«Բոցերը կլանել են շենքի հարկերից մեկը, այս պահին տարհանում է իրականացվում»,- գրել է 112 Թելեգրամ ալիքտ։ Այնտեղ ասվում է, որ հրդեհի տարածքը մոտ 1000 քմ է, «նկատվում է թանձր ծուխ», և շտապօգնության ծառայությունները շենքից տարհանել են 57 մարդու։ Baza հեռուստաալիքի հրապարակած կադրերում երևում է, որ հիվանդանոցի երրորդ և վերջին հարկի պատուհաններից սև ծուխ և բոցերը են դուրս գալիս:
Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ առանձին բժշկական ջոկատը հենց սկզբից մասնակցում է Ուկրաինա լայնամասշտաբ ռազմական գործողությանը։
Տուլայի շրջանի նահանգապետ Դմիտրի Միլյաևը գրում է, որ հաստատությունում «ժամկետային զինծառայողներ» են եղել։ Հրդեհի նախնական պատճառ նա նշել է «էլեկտրական լարերի անսարքությունը»։
Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառով Սովետսկայա փողոցով երթևեկությունն ամբողջությամբ արգելափակվել է, իսկ հարևան Սոյուզնայա փողոցում՝ մասամբ։
Ըստ «Դոյչե Վելեի» Ո՛չ ՌԴ ՊՆ-ն, ո՛չ էլ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չեն մեկնաբանել Տուլայում բռնկված հրդեհը։
Սակայն Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում ուկրաինացի հայտնի ռազմական թղթակից Անդրեյ Ցապլիենկոյի Telegram ալիքը տեղադրել է հետևյալ հաղորդագրությունը. «Ռուսական Տուլայում առավոտյան հրդեհված զինվորական հոսպիտալը շարունակում է այրվել նաև երեկոյան»։
Հարակից հրապարակումներ`
- Կործանվել է ՌԴ ԶՈւ Սու-34 ռմբակոծիչը, անձնակազմը զոհվել է
- ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ. Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին