Ճապոնիան ցունամիի նախազգուշացում է տվել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո
Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավ-արևելյան ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել:
Կյուսյու կղզու արևելյան և Սիկոկու կղզու հարավային ափերի համար գործում է մինչև 1 մետր բարձրության ցունամիի նախազգուշացում: Ամամի, Տոկարա, Տանեգասիմա, Յակուշիմա և Հոնսյու կղզու մի քանի շրջաններում գործում է մինչև 20 սանտիմետր մակընթացային ալիքի նախազգուշացում։
Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը Կյուսյու կղզու մոտ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը 6,4-ից բարձրացրել է մինչև 6,9 բալ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:19-ին: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է ջրի տակ 30 կիլոմետր խորության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են