
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ ցավով տեղեկացա մեր գործընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մհերի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին»,-ասվում է նախագահի ցավակցականում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ոստիկանությունից հայտնել են որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ-ի հարակից կիրճում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի վթարված ավտոմեքենան, որում եղել է նաև պատգամավորի անշնչացած մարմինը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
- Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան. Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
- Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ