Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան մոտենան։
Ոստիկանությունից հյատնում են, որ մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները և մարզի պարեկները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի հասցեներից մեկում վիճաբանել է Երևանում հաշվառված 55-ամյա Արմեն Վ.-ի հետ։ Տղամարդիկ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, և այդ ընթացքում 36-ամյա տղամարդը խոհանոցային դանակով հարվածել է Արմեն Վ.-ին, ինչի հետևանքով նա մահացել է։
36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են