Մենք չենք ստեղծել այդ պրոդուկտը, որպեսզի հաճույք պատճառենք բոլորին. Վազգեն Սաղաթելյան
«Մենք կարող էինք այդ բառերը չօգտագործել, անշուշտ, կարող էինք։ Մենք՝ որպես ստեղծագործող որդեգրել ենք այս մոտեցումը, այո, դա կարող է լինել տհաճ, անհարմար ինչ-որ մեկի ներկայությամբ նայել»,-«Իմնեմնիմի» պոդքասթի գործով դատական նիստի ընթացքում ի պատասխան նիստը նախագահող դատավոր Արման Հովհանիսյանի հարցի՝ ասաց պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։
Նա հաղորդումը համեմատեց ֆիլմի հետ, որտեղ հնարավոր է անկողնային տեսարան։
«Այո, ինչ-որ մեկին իր տատիկի ներկայությամբ հարմար չի դիտել անկողնային տեսարանը։ Հիմա ի՞նչ, անկողնային տեսարանի մասնակից երկուսին պե՞տք է դատենք դրա համար։ Չէ, պետք է փաստենք, եթե հաճելի չէ, անջատում է։ Մենք որոշել էինք անկեղծ լինել»,-ասաց Սաղաթելյանը։
Նա չբացառեց, որ նման լեքսիկոնը ոչ բոլորի համար է հաճելի, չբացառեց, կլինեն մարդիկ, որոնք դրա պատճառով այլևս իրենց հաղորդումը չեն նայի, միաժամանակ ընդգծեց՝ նպատակ չունեն խոսել հաճելի բաներ, մենք չենք ստեղծել այդ պրոդուկտը, որպեսզի հաճույք պատճառենք բոլորին։
Դատավորի հարցին, ի՞նչ նպատակով են օգտագործվել այդ բառերը՝ լսարանը մեծացնելո՞ւ, թե՞ իրենց համարձակությունը ցույց տալու համար, Սաղաթելյանն ասաց, որ 2019-ից սկսած ինքը նման բառակազմով է անդրադարձել ներքաղաքական գործընթացներին։
«Մեկ էլ այս ֆորմատի մեջ մտնում եմ ու սկսում եմ խուսափել այդ բառերն օգտագործելուց։ Ես կարող էի դա անել, բայց համարում եմ, որ անկեղծ չէի լինի»,-ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել անցած տարվա մայիսի 21-ին։ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարողացել վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Հարակից հրապարակումներ`
- Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
- Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
- Մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք արգելված հաղորդում՝«Իմնեմնիմի». Վազգեն Սաղաթելյան
- Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա էլեկտրոնային հսկողության սարքեր տեղադրելու միջնորդությունը
- Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական հերթական նիստն է. ՈւՂԻՂ
- Եկել ասում են՝ էս տղերքը պետք է կալանավորված լինեին, տեսնում ենք ու ներվայնանում․ Վազգեն Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են