Հայաստանին Ռուսաստանի հակազդեցությունն շատ ավելին է, քան Ադրբեջանի պարագայում. Տիգրան Աբրահամյան
ՀՀ գործող իշխանություններն ինչպես են կառուցում պետության անվտանգային համակարգը։ Արդյո՞ք դրա բացակայությունը չէ Ալիևի հերթական սպառնալիքների և նախապայմանների պատճառը։ Ինչ քայլեր պետք է անեն Հայաստանի Հանրապետության ճակատագրով մտահոգ ուժերը ՀՀ գործող իշխանությունների պարտության շղթան կտրելու համար։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
▪Ցանկացած պետություն, որն ունի հնարավորություն դիմացինի հետ խնդիրներն ուժի կիրառման միջոցով լուծելու՝ գնում են այդ ճանապարհով։
▪Այս փուլում էլ Ադրբեջանը փորձում է օգտվել այն իրավիճակից, որը՝ մի կողմից կա աշխարհաքաղաքական փոփոխությունների առումով, մյուս կողմից՝ Հայաստանում բարենպասատ դաշտ է ստեղծված այս իշխանությունների 6-7 տարի իշխանության ղեկին լինելու հանգամանքով։ Կարծես անսպառ է այն զիջողականությունը, որն ունի այս կառավարությունը։
▪Ադրբեջանը և Թուրքիան փորձում են օգտվել այն իրավիճակից, որում այսօր հայտնվել է Իրանը։ Մի կողմից դրանք միջազգային պատժամիջոցներն են, որոնք անընդհատ աճում են իրանի դեմ, մյուս կողմից ներսում որոշակի սոցիալական բողոքով և առհասարակ ծանր հետևանքներովեն դրսևորովում։
▪Չեմ ուզում ասել, թե Իրանը հետ է կանգնելու Սյունիքի հարցում իր սկզբունքներից, բայց բնական է, որ հակազդեցությունն շատ ավելի քիչ է լինելու, քան պայմանական մեկ կամ երկու տարի առաջ էր։
▪Հիմա Ադրբեջանը փորձում է, եթե կարողանա, առաջին հերթին խաղաղ ճանապարհով հասնել խաղի իր կանոնների՝ Հայաստանի կաղմից ընդունմանը, եթե ոչ, ապա ես ռեալ սպառնալիք եմ տեսնում, որ այն նրանք կարող են անել պատերազմական գործողությունների միջոցով։
▪Այս իշխանությունների գործողությունների հետևանքով ոչ միայն պատերազմական, կամ դրան հաջորդաժ ժամանակ մենք ունեցանք տեխնիկական միջոցների, սպառազինության խոցումներ, այլ մեծ թվով սպառազինություն այս իշխանությունը, ըստ էության, հանձնեց Ադրբեջանբին։
▪Ակնհայտորեն այս իշխանությունը երկրի և քաղաքացիների առաջ անվտանգություն և պաշտպանություն ապահովելու տեսանկյունից տապալել է, դրա հետևանքը ոչ միայն կարող ենք հաշվարկել, այլ դրա հետևանքը Ադրբեջանի այս կեցվածքն է, նաև նախորդ տարիներին տեղի ունեցած զիջումներն են Ադրբեջանին։
▪Սրան զուգահեռ, քանի որ Հայաստանը նաև փորձում է խաղարկել եվրոպական ինտեգրացիայի այս քաղաքականությունը և դրանք արտահայտվում են նաև Հայաստանից հնչող հակառուսական հայտարարություններով, բնականաբար Ռուսաստանի կողմից հակազդեցությունն շատ ավելին է, քան կարող է լինել Ադրբեջանի պարագայում։
▪Այն ուժերը, որոնք արտաքուստ հայտ են ներկայացնում և գոնե հրապարակային խոսում են այն մասին, որ իրենց պայքարի նպատակն այս իշխանության հեռացումն է, կամ քննադատողական մոտեցմամբ են հանդես գալիս, կարծում եմ, որ որոշ դեպքերում շատերն անկեղծ չեն...
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
- Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են