Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով պակաս, -29։5%»,-Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը
Նրա խոսքով՝ թերակատարման պատճառն է հունվարի 1-ի շահագործման հանձնված նոր 171 միավոր ավտոբուսների վարորդների պակասը և քաղաքապետարանը աշխատանքի է հրավիրում D կարգ ունեցող վարորդների։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հակադարձեց, թե վարորդներ գտնելւքաղաքապետարանի խնդիրը չէ, այլ՝ «Երևան ավտոբուսինը»։
Պարզելով, որ վարորդի 125 հաստիք թափուր է՝ Ավինյանը նշեց, թե ավտոբուսները ստացել են նոյեմբերին, վերջին մեկ շաբաթվա ընթացքում 90 վարորդ է ընդունվել աշխատանքի:
«Այսինքն, եթե այս տեմպը սկսած նոյեմբերից պահպանեինք, այս ամբողջ խնդիրը լուծած կլինեինք: 340 աշխատակցի կարիք ունեինք, վստահաբար կհասցնեինք իրականացնելը: Հիմա խնդրում եմ՝ բացատրեք ինձ, թե ինչի այս նույնը չենք սկսել անել նոյեմբերից»,-հարցրեց քաղաքապետը:
Կիրակոսյանն ասաց, որ հաստիքացուցակը հաստատվել է դեկտեմբերի 30-ին, իսկ մինչ այդ մաքսազերծման նպատակով կառավարության որոշման էին սպասում։
Նշելով որ քաղաքապետարանը գնում է էական փոփոխությունների տոմսային համակարգում՝ Ավինյանը հավելեց. «Մենք ի՞նչ ենք ասում մարդկանց: Ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մենք նոր ավտոբուսներ ենք բերում, էն հին «Hyundai»-ները փոխում ենք, «Գազելները» արդեն 2023 թվականից չկան, այս ամեն ինչը իրականացնում ենք նրա համար, որ որակ բարձրացնենք, ու մարդիկ առաջին բանը, ինչ հունվարին տեսնում են, ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծերն են: Ու սա իրականում քաղաքապետարանի լուծելու խնդիրը չէ։Հաստիքացուցակը առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք, 340-ին հունվարի 3-ից գործի ընդունեիք։Ինչ է տեղի ունեցել, մենք նոյեմբերից ավտոբուսները փաստացի ունենք, մենք գիտենք, որ հունվարից կոնկրետ ինչ ուղղություններով ինչ գծեր ենք փոխարինելու և ունենք հավաքագրման խնդիր։ Ինչի պիտի էլի քաղաքապետարանով բոլորով ավտոբուսի վարորդ սկսենք փնտրել»։
Ավինյանը հայտնեց, թե 30% պակաս վարորդ ունեն, ինչն անընդունելի է:
«Մարդիկ հունվար ամսվա ընթացքում պիտի բան տեսնեին՝ լավ որակ, ի՞նչ են տեսնում մարդիկ, փոխարինված գծերում ժամերով սպասում են։ Ու մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մի հատ էլ հլը միասնական տոմսային համակարգի անցեք, արդեն այդ հնարավորություններն էլ ենք ստեղծել, որ մի քիչ էլ ավել սպասեք»,-ասաց քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
- «Սարքա՞ծ» էր «օպել»-ը Ավինյանի գլխին
- Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են