Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, ԵԱՏՄ-ից դուրս գալու վնասները, ռիսկերը հաշվում են։
«Ռիսկերը բազմաթիվ են, տարբեր սցենարներ, հարցեր ենք գնահատում, մեր պրակտիկան է գնահատել տարբեր ռիսկեր, մենք ունենք վերլուծություններ տարբեր տեսակի, թե ինչ կլինի այս կամ այն պարագայում։ Բայց դրա մասին խոսելն անիմաստ է, տեղին չէ, դա մեր աշխատանքային պրակտիկան է»,-ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, ո՞րն է ավելի լավ մնալ ԵԱՏՄ-ում, թե դուրս գալ ու կողմնոորոշվել դեպի ԵՄ, ԱՄՆ, նա ասաց՝ ֆինանսների նախարարի տեսակետից հարցը պատասխանի ենթակա չէ, քանի որ կյանքը սև ու սպիտակ չէ։
«Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնել»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են