Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։ Մենք 20 տարի գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն առանձնանում է մյուս ոլորտներից։ Ոսկու առևտուրը ոչ մի առևտրի հետ կապ չունի»,- լրագրողներին ասաց կառավարության մոտ ակցիա իրականացնող Ոսկու շուկայի աշխատակիցներից մեկը։
Նա նշեց, որ ընդհանրապես, պետք է ազգը ոտքի կանգնի ու խոսի բոլոր խնդիրների մասին. «Օրինակ, տրանսպորտի թղթերից, որոնք 4 օրում դառնում է թթված մայոնզես, ինչի՞ համար։
Չենք աշխատի, ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար»։
Նշենք, որ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում են, որ եկել են իրենց մտահոգությունները հայտնելու կառավարությանը, քանի որ իրենց հետ որևէ քննարկում չի եղել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են