Խախտումները հիմնականում վերաբերում են դպրոցների շինարարությանը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
«Լիզենզավորման համակարգը ներդնելուց հետո արդեն ունեցել ենք խախտման հետևանքով լիցենզիաների կասեցման դեպքեր»,- ասուլիսում ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Նա նշեց, որ խախտումները հիմնականում վերաբերում են դպրոցների շինարարությանը։
«Խախտման հիմքով կասեցվել է 12 լիզենցիա, 38 ներդիր, տուգանվել են մի շարք կազմակերպություններ, ներառվել են գնումների ընթացակարգներին մասնակցություն չունենալու ցանկում, այսպես կոչված սև ցուցակում»,- ասաց Ե.Վարդանյանը։
Նա նշեց, որ ներկայացված թվերը վերաբերում են հսկողություն իրականացնող կամ նախագծող կազմակերպություններին, իսկ շինարարները, որոնք թույլ են տվել խախտումներ, իրենց արձանագրությունների հիման վրա քանդել են, ապամոնտաժել են թերություններով կառուցված շենք-շինությունները կամ հատվածները, վերականգնել են իրենց միջոցներով։
«Դեպք ունենք, որ մեկ մասնաշենք ամբողջությամբ քանդվել է, Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցում մեկ մասնաշենքի ամբողջ ծածկն է քանդվել, Բերդաշենում՝ հանդիսությունների սրահի մի հատվածը, շինարարներն իրենց միջոցներով նորից մեր հսկողության ներքո կառուցել են։
Որակի առումով որևէ զիջում չի լինելու»,- ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են