Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ
«Մենք չենք եկել այստեղ նամակ գրելու։ Ընդունում չկար։ Եթե առաջ ընդունում էին, լսում էին հիմա ասում են դիմում գրեք, այսինքն այնքան որ՝ «ռադ եղեք»,-լրագրողներին ասաց կառավարության մոտ ակցիա իրականացնող Ոսկու շուկայի աշխատակիցներից մեկը։
Նա նշեց, որ չեն հեռանալու, կանգնելու են այստեղ ու շարունակելու ներկայացնել իրենց պահանջները։
«Մենք պատրաստվում ենք պայքարել ամենավերևներից մարդ տեսնելու համար։ Չենք աշխատելու։ Բոլորի վրա ազդող օրենք է սա, դուրս կգան շատերը»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նշենք, որ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում են, որ եկել են իրենց մտահոգությունները հայտնելու կառավարությանը, քանի որ իրենց հետ որևէ քննարկում չի եղել։
Հարակից հրապարակումներ`
- Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
- Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են