«Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել
«Այս պահին Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունը գտնվում է քաղաքապետարանում և նախաձեռներլ է ստորագրահավաք արտահերթ նիստ հրավիրելու օրակարգով»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Երևանի ավագանու «Մայր հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նրա խոսքով, արտահերթ նիստի նպատակը տրանսպորտի սակագնի թանկացման կասեցումն է։
նա հայտնեց, որ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է 22 ավագանու անդամմի ստորագրություն, բայց արդեն հավաքված է 23-ը և շնորհակալություն հայտնեց «ազգային առաջընթաց» խմբակցության 9 անդամներին և անկախ ավագանու անդամներ Ալբորտ Հովհաննիսյանին և Դիաննա Ալեքյանին։
Նա տեղեկացրեց, որ Երևանի ավագանու արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 21-ին, որի օրակարգում կլինի տրանսպորտի սակագների և կարմիր կետագծերի թանկացումը և կոչ արեց չվճարել թանկ ուղեվարձը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են