Հասարակություն 10:31 14/01/2025 Հայաստան

Հատուկ զգուշությամբ օգտվել ԱԲ-ից. Կասպերսկի

2025-ին արհեստական բանականությունը կամրապնդի իր դիրքերը և կդառնա առօրյա աշխատանքային գործիք:  Նման սպասում ունեն«Կասպերսկի» ընկերության փորձագետները։

Հետևելով «այն, ինչ հետաքրքրում է սովորական օգտատերերին, կրկնակի հետաքրքրում է խարդախներին» սկզբունքին՝ նրանք կոչ են անում հատուկ զգուշությամբ օգտվել ԱԲ-ից։ 2025-ին արհեստական բանականության տարածման հետ մեկտեղ դրա հետ կապված ռիսկերը շատ ավելի ակնհայտ կդառնան։ Չարագործներն արդեն կարողանում են հմտորեն օգտագործել ԱԲ-ն, ուստի պետք է սպասել էլ ավելի շատ խնդիրներ, որոնք կապված կլինեն, օրինակ, դիփֆեյքերի հետ:

Խարդախները երբեք բաց չեն թողնում զվարճանքի ինդուստրիայի խոշոր թողարկումները, և մինչ գեյմերները սպասում են երկար սպասված նորույթների թողարկմանը, չարագործները հնարում են կեղծ նախնական պատվերներով և թվային բանալիներով խաբեության նոր սխեմաներ: Իսկ կինոսերներին սկամերները կարող են առաջարկել վաղ ցուցադրությունների տոմսեր, վաճառել կեղծ սիմվոլիկա և ամեն կերպ շահագործել կինեմատոգրաֆի հանդեպ սերը։

Վերջին մի քանի տարիներին աշխարհը ակտիվորեն անցնում է ապրանքների և ծառայությունների տարածման բաժանորդագրության ձևաչափին, և խարդախներն ակտիվորեն օգտվում են դրանից: Բաժանորդային ծառայությունների թվի աճին զուգընթաց որոշ օգտատերեր կարող են գայթակղվել «բաժանորդագրության ավելի էժան գնմամբ» կամ նույնիսկ «ծրագրի անվճար ներբեռնմամբ», ինչը ձեռնտու է խարդախներին: «Կասպերսկի»-ի փորձագետները խորհուրդ են տալիս հիշել այն մասին, թե որտեղ է սովորաբար տեղադրվում անվճար պանիրը, և ներբեռնել ծրագրերն ու հավելվածները միայն պաշտոնական հարթակներից և հոգ տանել սարքերի հուսալի պաշտպանության մասին, քանի որ վնասաբեր ծրագրերը կարող են հայտնվել նույնիսկ հավելվածների լեգիտիմ խանութներում:

«Ավստրալիայում հայտնի սոցցանցերին հասանելիությունն արդեն արգելել են առանց բացառության մինչև 16 տարեկան բոլոր երեխաների համար։ Դեռ տասը տարի առաջ այդ նախաձեռնության վրա կծիծաղեին. «Պարզապես տարիքը դնում ես 16 տարեկանից բարձր և օգտվում  սոցցանցերից նախկինի պես»։ Բայց ԱԲ-ի զարգացմամբ ամեն ինչ փոխվել է. այժմ տարիքը որոշելու համար օգտագործվելու են ստուգման հուսալի համակարգեր, որոնք այդքան հեշտ շրջանցել արդեն չի ստացվի: Շատ բանով այդ համակարգերի արդյունավետությունից է կախված երեխաների ապագան ոչ միայն Ավստրալիայում, այլև ամբողջ աշխարհում»,- համարում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ում՝ ենթադրելով, որ հաջող պրակտիկան կարող են ընդօրինակել այլ երկրներ, և շատ հավանական է, որ նոր տարում այլ երկրներ նման պրակտիկա որդեգրեն, և սոցիալական ցանցերի արգելք անձանց կոնկրետ խմբերի համար կարելի է սպասել։

Փորձագետները նաև կանխատեսում են, որ 2025-ին օգտատերերն ավելի շատ վերահսկողություն կստանան իրենց անձնական տվյալների գաղտնիության նկատմամբ: Այս ամենը՝ շնորհիվ տվյալների տեղափոխման իրավունքների աստիճանական ընդլայնման, որը կարող է պարզեցնել տվյալների տեղափոխումը դրանք մշակող հարթակների միջև: Գաղտնիության քաղաքականությունները, օրինակ՝ GDPR-ը (Եվրամիություն) և CPRA-ն (Կալիֆոռնիա, ԱՄՆ) խթանում են նմանատիպ բարեփոխումները ԱՄՆ-ի մնացած նահանգներում և Ասիայում: Արժե հիշել նաև 2024-ին տեղի ունեցած գործը, երբ Մարդու թվային իրավունքների եվրոպական կենտրոնը պաշտպանեց Meta-ի օգտատերերի իրավունքները և թույլ չտվեց տեխնոհսկային օգտագործել գաղտնի անձնական տվյալներ իր ԱԲ մոդելների ուսուցման համար։  Այդ պատճառով կարելի է սպասել, որ 2025-ը կլինի թվային աշխարհում իրավունքների հավասարակշռությունը դեպի մասնավոր օգտատերերը թեքվելու տարի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը
 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ըստ Դուգինի՝ Հնդկաստանը կարող է լինել Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հարթակ
Ռուս փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը կարծիք է հայտնել, որ շատ հետաքրքիր հարթակ է  ձևավորվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
21:27
Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ Տավուշի մարզպետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:04
Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ոսկի, ոսկու շուկա, բանկեր, ՊԵԿ, Նիկոլ Ամիսներ շարունակ զգուշացնում էի, որ քպ խմբակի...
Աղբյուր` Panorama.am
20:28
ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:15
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Արմեն Համբարձումյանի նկատմամբ ՝ 215 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով
ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի,...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ
Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան
ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա...
Աղբյուր` Panorama.am
19:17
Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի խոսքոից՝ կից գրելով․ «Արդարության բանաձևը՝ Աստծուց...
Աղբյուր` Panorama.am
19:04
Երևանում են ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանի հրավերով Երևանում էին ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։  ...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի կունենա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ՝ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
18:24
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի
Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
2024 թվականին Հայաստանում գրանցվել է  թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արարատի մարզում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայի Նոցիարն այսօր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է հետ Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}